Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
Մեր ազգը միլիոնավոր լուրջ ու ծանրակշիռ տղամարդ է ծնել, որ կարողանա մի ծաղրածու ծնել: Dարերով ողբացել ու լացել է, որ կարողանա աշխարհին մի կարճատև ծիծաղ նվիրել, բայց ի՜նչ ծիծաղ՝զուլալ, մաքրամաքուր, հարյուր տոկոսանոց ծիծաղ: Ծիծաղ, որ աշխարհը չէր տեսել ու էլ չի տեսնի, լուսավոր, բուժող ծիծաղ, աղոթք-ծիծաղ:
Բայց նման ծիծաղը երկար չի ապրում, թե չէ լաց կդառնա, ու եթե դու միլիոնավոր մարդկանցից հենց էն միակ երջանիկն ես, որին բախտ է վիճակվել ծիծաղ ծնվել, պիտի ժամանակին ընդհատվես, որ մարդիկ չտխրեն:
Էսօր մեր ազգի ծիծաղը կդառնար 89 տարեկան, բայց արդեն 52 տարի միայն նրա ծիծաղի արձագանքն 1 շրջում մեր տներում, լույս տալիս ու ապաքինում տխուր հոգիները:
Հենրիկ Պիպոյան